Պն նախարարը, վարչապետը և մյուս պատկան մարմինները էշի ականջում քնած են և խոսքը գործ չեն դարձնում




Բոլորդ էլ հիշում եք չէ, թե ինչպես պաշտոն ստանձնելուց հետո, վարչապետ Փաշինյանը բարձրաձայնեց, որ այսուհետ զինվորների ծնողները ստիպված չեն լինի հոգալու, իրենց երեխաների հիգենիկ պարագաների և այլ իրերի ծախսերը: Բայց օրերս մեզ հայտնի դարձավ, որ  (հասկանալի պատճառներով ծնողը չի ցանկանում իր անունը նշել, սակայն   խնդիրը պետք է  բարձրաձայնվի, որ լուծում ստանա):


Քելբաջարի N զորամասում ծառայող զինծառայողներից մեկի ծնողը դժգոհում է և  նշում, որ զինվորական հագուստն անորակ է, մի քանի անգամ լվանալուց հետո այն «քրքրվում» է, գույնը գցում, զինվորական կոշիկները անհարմար են ու անորակ, բոլոր պարագաները որոնք վերաբերում են հիգիենային ուղարկում են ծնողները:    Ստացվում է Պն նախարարը, վարչապետը և մյուս պատկան մարմինները էշի ականջում քնած են և խոսքը գործ չեն դարձնում: Այս հրատապ հարցը պետք է անհապաղ լուծում ստանա, որպեսզի ծնողը ստիպված չլինի  ամեն անգամ հոգալ այդ ծախսերը: Հիշեցնենք, որ վարչապետը խոստացել էր  նաև, որ եթե խնդիրները չլուծվեն,  ապա կլինեն պատասխանատվության ենթարկվողներ:

«Ազատ խոսք»

(Visited 15 times, 1 visits today)