«Եթե Ձեր՝ վшրչապետ դառնшլու օրը չգիտшկցեցիք, որ Ձեր 5 հոգшնոց ընտшնիքին ավելացшվ ևս մի քшնի միլիոն հшյ, nւրեմն Դուք шնելիք չnւնեք այս երկրի և ժողnվրդի համшր». 5-ամսшկան դստերը կnրցրած քաղшքացի




Ֆեյսբուքյան օգտատերեր Նարեկ Գրիգորյանն իր էջում գրել .


«ՈՆՑ ԿԱ ՏԵՆՑ ԷԼ ԱՍՈՒՄ ԵՄ!!! Գիտակցություն և ողջամտություն ունեցող մարդկանց համա։

Պարոն Փաշինյան, վերջին 1.5 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում մահացել են մի քանի երեխա, այդ թվում նաև իմ դուստրը ։

Պատճառները և պատճառահետևանքները թող պառզի քննությունը ,անկախ տարօրինակոություներից և բժիշկների անգրագիտությունից։

 

 

Սակայն, ամեն դեպքում դուք պարտավոր էիք անրադառնալ այս թեմային և որպես վարչապետ գնահատական տայք, գոնե ցավակցություն հայտնել այն քաղաքացիներին, ովքեր խորը վիշտեն ապրում ,ովքեր անդառնալի կորուստ ունեցան։Դա ընդհամենը մարդասիրության դրսեւորումեր, որը դուք չցուցաբերեցիկ թե որպես վարչապետ, թե որպես հայր, թե որպես մարդ, ով չպետք է մոռանա ում ուժերի շնորհիվ է, որ ինքը այսոր հայտնվել երկիրի ղեկին։ Կամել մեր երկրում դա այնքան սովորական երեվույթը, որ դուք որոշեցիք լռել։

 


Մենք բոլորս, ովքեր այսօր բարձրացնում ենք Հայաստանում կարեվորագույն և առաջնահերթ հարցերը, սկսած բնապահպանությունից մինչև առողջապահություն,այն մարդիկ ենք ,ովքեր թավշյա հեղափոխության ժամանակ ձեր թիկունքնեյնք պահում և ձեր առջև ստեղծում էինք հարդ ճանապարհ դեպի իշխանություն։ Հաշվի նստեք այդ իրականության հետ , քանի որ բոլորս հիշում և գիտակցում ենք ում ձեռքերում է պահանջատիրոչ իրավունքը։

Դուք կարողա՞ մեր ժողովրդի միջից դուրս չեք եկել և տեղեկություն չունեիք նման լրջագույն խնդիրների մասին ։ Մարդիկ ձեզանից խնդրում են բնության պահպանում, արդարություն , մարդիկ խմելու ջուր են ձեզանից խնդրում, ՕԳՆՈՒԹՅՈՒՆ են ձեզանից խնդրում ։Մարդիկ հասկանում են, որ պարապ ման չեք գալիս և ամեն կերպ փորձում են օգտակար լինել հասարակությանը և իրա ժողովրդի համար։ Երբ մարդիկ խոսում են լրջագույն խնդիրներից և բացթողումների մասին, խոսում են բոլորիս անունից և դուք չեք կարող հաշվի չնստել այս իրողության հետ։

Սիրո և համերաշխության հեղափոխության ժամանակ բոլորիս հետ միասին միատել Կարեն անունով ակտիվիստ կար, ով ցավոք այսօր մահացավ ։ Ըտ տղեն ոնց կարողացել փորձել է օգնել, կատարել է քաղաքացիական պարտքը , անհնազանդության ձեր կանչը։ Վստահ եմ երբ նա բղավում էր ոստիկանի վրա, իրա մտքով չեր անցնում որ նոր հայաստանում ինքը կմահանա ինչա որ բուժման փող չունի, կամ որ նոր հայաստանի առողջապահության ոլորտը լոտոի մակարդակի վրայա գտնվում։

Բայց դուք որոշեցիք այս անգամ էլ լռել, նույնիսկ ձեր թիմակիցներից ոչ ոք համարձակություն չունեցավ խոսել։ Կամ շատ զբաղված եք, կամ արդեն հեռու եք այս ժողովրդից ։

Անկեղծ ասած միևնույն է, կհավաքեմ այս անգամ լայք, կամ չեմ հավաքի։ Մեկա գիտեմ, որ կհասցնեն գրածս, ոնց որ անցյալ անգամ ։

 

Բայց մի բան եմ ուզում ասել ձեզ, տղավարի…Եթե ձեր վարչապետ դառնալու օրը, դուք չգիտակցեցիք և չհասկացաք, որ ձեր 5 հոգանոց ընտանիքին ավելացավ ևս մի քանի միլիոն հայ, ուրեմն դուք անելիք չունեք այս երկիրի և ժողովրդի համար։ Իսկ եթե գիտակցում եք, այնպէս արեք, որ ձեր ընտանիքի անդամները անտեսված և արհամարված իրենց չզգան, որովհետև բոլորս մեր մեծ ընտանիքի, մեր երկրի լավն ենք ցանկանում։

Հարգանքներով Նարեկ Գրիգորյան։»

(Visited 13 times, 1 visits today)