Հերմինեն «լաց է լինում», երբ այնքա՜ն մարդու է լացացրել․․․




Ծանոթներիցս մեկը ինձ հաճախ է հրավիրում իրենց տուն, չեմ գնում։


Ասում է՝ ես ձեր տուն գալիս եմ, մի օր էլ դու արի էլի՜․․․

 

Չգնալս պատճառ ունի։ «Անընդհատ սկսկում է»՝ պարտքեր ունեմ, վարկերի տակ եմ, հազիվ ենք ծերը ծերին հասցնում։

 

Բայց թե ինչ հարստություն ունի, դու սուս։ Կույր չեմ, «տեսնում եմ նրա նստել- վեր կենալը, շարժուձևը» ու երբեմն ինքս ինձ մտածում եմ՝ հո ունեցածը ձեռից չեն առնելու՞, ինչու՞ է «լաց լինում»։

 

Հետո նման մարդկանց հետ շփվելով հասկացա, որ մարդ ինչքան շատ է ունենում, այնքան շատ է «լաց լինում»։ Մարդ ինքան հարուստ է լինում, այնքան «նրա տանը հացը չի ուտվում»։

 

Անցնեմ նման մի կոնկրետ թեմայի։ Մամուլում շրջանառվում է, որ Բաբլոյանը դիմել է Հերմինե Նաղդալյանին, ով բյուջեին իր հեռախոսազրույցով 3,5 միլիոն դրամի վնաս է հասցրել, որ այդ հարցը իր անձնական միջոցներով լուծի։

 

Նա էլ պատասխանել է, որ ինքը սնանկ է, չի կարողանում նույնիսկ իր վարկերը սպասարկել:

 

Հերմինեն «լաց է լինում», երբ այնքա՜ն մարդու է լացացրել։ Բայց դե Հերմինեի «սկսկալը, լացելը քաղաքական իմաստ ունի»։

 

Հանքիշխանուհին չի մտածու՞մ, որ վերևներում անգամ գիտեն, թե ինքը քանի ատամ ունի, մենք հե՜չ․․․

 

Հասմիկ Բաբաջանյան

(Visited 25 times, 1 visits today)