Արթուր Վանեցյանի «երկրպագուների» թիվն ավելանում է. ինչ է արել նա




Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը ուրախությամբ է ընդունել այն լուրը, որ Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին։ Այս մասին նշված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։


 ««Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը պաշտպանում է Արթուր Վանեցյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Վստահ ենք, որ նրա ընտրվելը միայն ու միայն կնպաստի հայկական ֆուտբոլի զարգացմանն ու առաջընթացին»,- նշել են ակումբի ներկայացուցչները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լոռի» ֆուտբոլային ակումբը նույնպես կաջակցի Վանեցյանի թեկնածությունը։

 

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը նույնպես հույս էր հայտնել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի աթոռին կնստի Ազգային անվտանգության ծառայության նախագահը։

Հիշեցնենք` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ավելի վաղ դադարեցրել էր «Շիրակ» ֆուտբոլային ակումբի անդամությունը ֆեդերացիային, իսկ վերջինս հրաժարվել էր մասնակցել Հայաստանի Բարձրագույն խմբի հաջորդ առաջնությանը։

ԱԱԾ նախագահ Վանեցյանն ավելի վաղ չէր հերքել, որ կարող է ղեկավարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

«Չեմ ասի, թե կհրաժարվեմ, առաջիկա օրերին կքննարկենք։ Եթե որոշեմ առաջադրվել, կհայտարարեմ»,- ասել է նա,- պատրաստ եմ առաջադրվել միայն այն դեպքում, երբ այսօրվա ֆուտբոլի աշխարհի մեր ներկայացուցիչներն ինձ հավաստիացնեն, որ իրենք էլ դեմ չեն, որ ես լինեմ ՀՖՖ նախագահ»։

Վանեցյանը հիշեցրել է, որ առաջադրումը պետք է անեն ֆուտբոլային բարձր լիգայում խաղացող ակումբները։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

(Visited 564 times, 1 visits today)