Ուշադրություն հայեր ջան, միայն տեսնեք շուտով ում աշխատավարձերն են բարձրանալու




Բուհերում այս տարի ուսանողների թվի նվազման հետեւանքով ինչպե՞ս են բուհերը դիմակայելու ֆինանսական դժվարություններին եւ ի՞նչ են արել այդ ուղղությամբ. հիմնականում այս հարցերն են քննարկվել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի եւ պետական բուհերի ռեկտորների հանդիպման ընթացքում: 


ԿԳՆ-ի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, նախարարը նշել է, որ այս տարի շուրջ 50 տոկոսով նվազել է առաջին կուրսի ուսանողների թիվը, որն իր ազդեցությունն է ունենալու բուհերի վրա:

Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է՝ հակաճգնաժամային ինչպիսի՞ ծրագրեր են իրականացրել բուհերը եւ ի՞նչ լուծումներ գտել, քանի որ խնդրի մասին հայտնի է եղել դեռեւս տարիներ առաջ:

Ներկաները նշել են, որ ռեկտորների խորհուրդը բազմիցս քննարկել է այս հարցը, ինչպես նաեւ առանձին բուհեր իրավիճակային լուծումներ են փորձել գտնել: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, օրինակ, նշել է, որ մայր բուհը դեռեւս 6 տարի առաջ խնայողությունների ծրագիր է մշակել, որի հետեւանքով այսօր հնարավոր է եղել պահպանել ֆինանսական կայունություն:

Ավելին՝ նա նշել է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին այլեւս գումար չփոխանցելու արդյունքում սեպտեմբերի 1-ից 15 տոկոսով կբարձրանան ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը: Նա մտահոգություն է հայտնել դեռեւս նախկին կառավարության օրոք գիտության ոլորտի ֆինանսավորման կրճատման վերաբերյալ, որը, ըստ ռեկտորի, հարվածել է գիտությամբ զբաղվողներին:

Հանդիպմանը ներկա բոլոր ռեկտորներն անդրադարձել են իրենց բուհերում առկա ֆինանսական հիմնախնդիրներին, մասնավորապես, բարձրացվել է բուհերի աշխատակիցներին բժշկական ապահովագրություն տրամադրելու, ինչպես նաեւ գնումների գործընթացի եւ տարբեր հիմնավորումներով ուսանողների վարձավճարների զեղչերի վերաբերյալ հարցեր: Ռեկտորները հավաստիացրել են, որ նախորդ տարիների ընթացքում այս խնդրին նախապատրաստվել են իրենց անձեռնամխելի ֆոնդերի, ֆինանսական խնայողությունների, միջազգային կառույցների հետ համագործակցության, օտարերկրյա ուսանողների ներգրավման եւ այլ միջոցների շնորհիվ, որի հետեւանքով, ըստ նրանց, աշխատակիցների կրճատումներ գրեթե չեն լինելու:

Հանդիպման ավարտին նախարարը ռեկտորներին զգուշացրել է, որ նոր ուսումնական տարվանից խիստ վերահսկողություն է իրականացվելու դասապրոցեսի եւ ուսանողների հաճախելիության խնդրին:

 

Աղբյուր՝  https://news.am/arm/news/462908.html

(Visited 611 times, 1 visits today)