Կապշեք, երբ լսեք այս պատմությունը. Հարուստ տղան ընկերների հետ գրազ եկավ և որոշեց ստուգել իր աղքատ ընկերուհու մաքրությունը՝ փորձության ենթարկելով նրան. Ահա, թե ինչ տեղի ունեցավ հետո․․․




Անտոնը հարուստ ընտանիքի զավակ է: Ծնողները նրա համար ավտոմեքենա են գնել, երեք սենյականոց բնակարան նվիրել ծննդյան տարեդարձի օրը: Բացի այդ նրանք ամեն կերպ երես են տվել տղային, սակայն Անտոնը շատ լավ մարդ է, նա չի գոռոզացել այդ ամենից, լավ հումորի զգացում ունի:


Սովորելու տարիներին նա հանդիպեց Ալիսայի հետ, ով հասարակ ընտանիքից էր: Նրանց միջև սկսված հարաբերությունների հենց սկզբից Անտոնին բոլորը վստահեցնում էին, որ Ալիսան իր հետ ընկերություն է անում միայն փողերի համար, և շատ շուտով լքելու է նրան:

Մինչդեռ Անտոնը հաստատ համոզված էր իր և ընկերուհու զգացմունքների մեջ, ուստի որոշեց 100 եվրոյի վրա գրազ գալ Ալիսային նյութապաշտ համարողների հետ:

Մի անգամ Անտոնն Ալիսայի մոտ գնալուց առաջ զանգահարեց նրան և, նախապես զգուշացնելով իր համակուրսեցուն, միացրեց հեռախոսի բարձրախոսը.

-Ալիսա՛, հասկանում ես… մի խոսքով` հայրս որոշել է ձեռքիցս վերցնել և՛ ավտոմեքենան, և՛ բնակարանը, ինչպես նաև ինձ զրկել է ֆինանսական միջոցներից ու ժառանգությունից: Նա ինձ ասաց, որ ինքս սովորեմ, աշխատեմ, գումար վաստակեմ, որ կարողանամ ապրել: Ինձ թվում է, ստիպված եմ լինելու հանրակացարան տեղափոխվել: Գրողը տանի, ի՞նչ է լինելու:

Ի պատասխան` Ալիսան ասաց.

-Լո՞ւրջ, ասա՛, որ չես ստում: Ուռա՜, հայրդ իսկական իմաստուն է: Ես անձամբ այսօր երեկոյան նրա ձեռքը կսեղմեմ: Փաստորեն էլ ստիպված չենք լինի քո թանկարժեք մեքենայով շրջել և ասղաբաշխական գներով հագուստ կրել, այժմ ոչ ոք էլ ինձ չի համարի ծախված աղջիկ:

Կրված 100 եվրոն Անտոնի համակուրսեցին ստիպված եղավ նրան վճարել կես տարի անց, երբ կարողացավ հավաքել այդ գումարը:

(Visited 548 times, 1 visits today)