Հենց նոր տեղեկացնաք, որ Մանվել Գրիգորյանը….




ԵԿՄ արդեն նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շատ վատ է: Այս մասին NEWS.am-ին ասաց Գրիգորյանի պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանը:


 ««Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու կարիք չենք տեսնում, որովհետեւ բժշկական օգնություն ստանում է»,- ասաց պաշտպանը:

Հարցին՝ փորձաքննություն նշանակվել է պարզելու համար, թե արդյոք այդ հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ, թե ոչ, Լեւոն Բաղդասարյանը պատասխանեց. «Շատ հեղինակավոր բժշկի եզրակացություն կա, որն ավելի բարձր է, քան այդ հանձնաժողովը: Իսկ այդ հանձնաժողովի դառը փորձը մենք ունենք, երբ «Հաց բերողը», հետախույզ Սողոմոն Քոչարյանը մահացան: Դա մի հանձնաժողով է, որտեղ մարդն իր համար արժեք չէ: Պետական լիազոր մարմիններում ռեֆորմատիվ փոփոխություններ պետք է արվեն, որ այդ հարթության վրա անձը կարողանա որոշում կայացնելիս իր վրա վերցնի այդ ռիսկայինը: Փորձաքննություն նշանակելու միջնորդություն չենք ներկայացնելու, քանի որ իմ կարծիքով, այդ հանձնաժողովի եզրակացությունը չի կարող լինել իրավաչափ եւ հեղինակային՝ հաշվի առնելով նախկին օրինակները, որոնք նշեցի ես»:

 

Մեր մյուս հարցին՝ Մանվել Գրիգորյանն առերեսվել է պաշտոնատար անձանց հետ, պաշտպանը բացասական պատասխան տվեց:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացնելուն:

(Visited 1 688 times, 1 visits today)